Foto

Կրկեսի բացումը ընթանում է բնականոն հունով․ «Տաշիր»

Մինչ բացման պաշտոնական արարողությունը՝ Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքները։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բոլոր գործընթացներն ընթանում են իրենց բնականոն հունով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ Telegram-ալիքներում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել բացման վերաբերյալ հնարչավոր ձգձգման մասին, դրանք կապված են դատական հայցի հետ։

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության ղեկավար Զառա Աջեմյանը հերքել է այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ բոլոր գործընթացները ընթանում են հաջորդաբար և առանց խափանումների։ Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները ընթանում են համալիր կերպով և ընդգրկում են բոլոր այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են լիարժեք գործարկման համար։ «Մանրամասները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,— հավելել է նա։