Foto

18-ամյա տղայի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի այսօր

ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 11 -ին ժամը  11:30-ին։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա վստահեցրել է, որ անգամ մեղադրող կողմը համաձայնվել է, որ տղայի մոտ հայտնաբերված ոչ մի առանձին իր հակաօրինական չէ, բայց միևնույն ժամանակ մեղադրել է, թե միասին համադրություն մեջ կարող էր հանգեցնել ինչ-որ հետևանքների։Պաշտպանն ասաց, որ ինքը հարց է բարձրացրել , թե կոնկրետ ինչ հետևանքների մասին է խոսքը, քննիչն ասել է, որ քննությունը շարունակվում է։