«Հրապարակ» գրում է ․ Չնայած Ալիեւի հետ հանդիպումից հետո պաշտոնական Երեւանը 5 ժամ տեւած բանակցությունների արդյունքների մասին որեւէ կոնկրետ ինֆորմացիա չհայտնեց, սակայն ադրբեջանական լրահոսը գաղտնազերծեց տեղի ունեցածը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կողմերը համաձայնության են եկել Զանգեզուրի միջանցքի հարցում։
Ի դեպ, երեկ նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ ճանապարհի վերահսկողությունն «արտապատվիրակելուն»։ Իսկ բուն պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին։ Հենց սրան էին ուղղված Հայաստանում փաշինյանական իրավապահների գործողությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ականների ձերբակալությունները։
Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է պայքարեն իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ։ Այսինքն՝ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չպետք է լինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին, նաեւ՝ Փաշինյանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան հարգեն ու կիրթ անձնավորություն համարեն: Մեզ ասացին՝ թիրախում ՀՅԴ-ն է, ապա՝ ՀՀԿ-ն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 07․ 25 թ համարում։