Foto

Միքայել Մինասյանը Վրաստանում հարսանիքի քավոր է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մոտ մեկուկես ամիս առաջ եղել է Վրաստանում եւ կնոջ հետ հարսանիքի է մասնակցել: Մինասյանի մտերիմներից մեկի՝ «Պնդուկ» մականունով Արմեն Պետրոսյանի որդու հարսանիքն է եղել:

Հարսանիքի քավորը Միքայել Մինասյանն է։ Պետրոսյանը  ժամանակին «Ջազվե» սրճարանային ցանցի տնօրենն էր, անցնում է քրեական գործով եւ վերջին տարիներին լքել է Հայաստանը։ Ի դեպ, համացանցում հարսանիքից տեսանյութեր են տարածվել։

Հետաքրքիր է, որ ՀՀ իրավապահները նույնիսկ նման հարցերում չեն կարողանում իրենց վրաց գործընկերների հետ համագործակցել, Հայաստանում հետախուզման մեջ գտնվող անձն անարգել այցելում է Վրաստան` առանց վախենալու, որ Վրաստանի իրավապահները կարող են իրեն ձերբակալել ու արտահանձնել:

Թեեւ չի բացառվում, որ վրացիները հասկանում են՝ մեզանում քաղաքական հետապնդումներ են մոլեգնում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 11․ 07․ 25 թ համարում։