Foto

Ակնհայտ է, թե այսօրվա Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

Իրավապահների այսօրվա «գործողությունները» փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները» հանձնարարականի ուղիղ կատարումն է։։

Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝ 37 թ. ձեռագրով, որը որևէ առնչություն չունի օրենքի և իրավունքի հետ:

Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:

Այսպես կոչված հետախուզությամբ բացահայտված առարկաները օրինական են տնտեսական կամ կենցաղային․․․ահաբեկչության հետ որևէ առնչություն չունեն։
Իրավապահ համակարգը վստահաբար գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք:

Զուգահեռ՝ նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը դաշնակցությանը կպցնելու գործին:

Այս կեղծ և անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում և դրսում արդարացնել իրենց հակաիրավական-ռեպրեսիվ գործողությունները:

Սա նաև հանրային ուշադրությունը շեղող գործողություն է՝ հերթական հակազգային և հակապետական քայլը քողարկելու համար: Ակնհայտ է, թե այսօրվա փաշինյան-ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար:

Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից։
Բայց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը:

Այն ազգային գաղափարախոսություն է և արժեքային հենք ու ողնահար հարյուր հազարների համար: