Foto

4 երիտասարդ գիտնական ազատվեցին պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 4 երիտասարդ գիտնականների։ Նրանք են՝ Արման Տիգրանի Սարգսյանը, Դավիթ Զավենի Մարկոսյանը, Կամո Անդրանիկի Դավթյանը, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանը

Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնում, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

Այս որոշումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: