Foto

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Երևանին հակասությունների կարգավորման կոնկրետ քայլեր են առաջարկվել, Մոսկվան սպասում է արձագանքի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին: Հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ։ Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել, ուստի սպասում ենք Երևանի արձագանքին»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ Tert.am