Foto

Մակրոնը կոչով դիմել է Եվրոպային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կրճատել «կրկնակի կախվածությունը» ԱՄՆ-ից և Չինաստանից՝ ի շահ Եվրոպայի տնտեսության և ժողովրդավարության ապագայի, հաղորդում է The Guardian-ը:

«Չինաստանից, և ԱՄՆ-ից կախվածությունը անորոշ է դարձնում մեր և մեր երեխաների ապագան», - ասել Է Մակրոնը: «Մի կողմից՝ Չինաստանը սուբսիդիաներով և արդար մրցակցության սպառնալիքով, մյուս կողմից՝ ԱՄՆ-ն, որն առևտրային պատերազմներ է հրահրում», - հավելել է նա:

«Այսօր Եվրոպայում վտանգված է ժողովրդավարական մոդելների պաշտպանությունը արտաքին միջամտությունից, տեղեկատվության մանիպուլյացիայից և սոցցանցերի մտքերի կախվածությունից», - նշել է նախագահը: