ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել։
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը`
Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա):