Foto

Ուշքի եկե’ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանն արձագանքել է Հայր Ասողիկի անեծքին։

Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է. «Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։

Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյացության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն»՝ իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե’ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։