• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ասում ա՝ անձամբ կղեկավարեմ հարձակվողների խմբերը. հող են նախապատրաստում Մայր Աթոռի վրա հարձակվելու համար. Դանիելյան




Որևէ մի հիմնավորում, որևէ մի հիմնավոր փաստարկ, ոչ դատախազը, ոչ ՔՊ-ականները չեն բերել այդ գործի շրջանակներում, սա սարքած, կտրած, մոնտաժած ձայնագրություններ են։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ասում են որ մենք հայտնաբերել ենք քարտեզ, իմ տանն էլ մեծ Հայքի քարտեզը կա, հիմա կարող են ինձ մեղադրեն միջազգային ահաբեկչության մեջ։ Կամ ասում են՝ ծխեր են հայտնաբերել, 2018 թվականին Ազգային ժողովի ամբիոնից այդ ծխերը ներս են տարել և այդ ծխերը Ազգային ժողովի ամբիոնից պահել են։

Ոչ Սրբազանը, ոչ Արթուրը Սարգսյան, ոչ էլ մեր ընկերներից որևէ մեկը նման արտահայտություն չի արել»։ Բացառապես այս ամբողջ գործընթացը միտված է եղել խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպելուն։ Դա մեր սահմանադրական իրավունքն է, մենք իրավունք ունենք մեր բողոքի ձայնն էլ բարձրացնենք, անհնազանդություն էլ անենք, բողոքի ակցիաներ էլ անցկացնենք։

Այդ որ ասում են՝ պլանավորել են,որ գնան օդանավակայան։ Ի՞նչ է, մենք իրավունք չունե՞նք ակցիաներ իրականացնելու։ Հիմա բերեք ընդդիմադիր լինելը քրեականացրեք։

Ամենացցուն օրինակներից մեկը Սամվել Կարապետյանի օրինակն է, երբ մարդը ընդամենը հայտարարություն է անում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքը կանգնած է, այդ մարդուն տանում են և անազատության մեջ պահում։ Հիմա էլ տեսնում ենք՝ երկու ֆրոնտով հարձակում է տեղի ունենում, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, թե նաև քիչ առաջ էլ տեղեկություններ ստացանք, որ Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին են փորձում ձերբակալել և քննչական կոմիտե տանել»,–ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ՔՊ–ական պատգամավորներն իրենց պահում են լկտի, բորենիների նման հարձակում են գործում նաև կին պատգամավորների վրա. «Բոլոր սահմաններն ու բոլոր շեմերը այս մարդիկ անցել են։ Այսօր էլ հայտարարում է, որ հարձակումների այդ խմբերը ղեկավարելու է անձամբ ինքը (Նիկոլ Փաշինյանը–խմբ)։ Այսինքն դիմակավորված անձանց, որ տարավ, մտցրեց Սուրբ Էջմիածին, հիմա էլ հող է նախապատրաստում Սուրբ Էջմիածնի վրա հարձակմանը։

Ոչ անմեղության կանխավարկած են հաշվի առնում, ոչ որևիցե մի բան, վերդիկտներ են կայացնում և ճնշում են գործադրում դատական և այլ համակարգերի վրա։ SMS հաղորդագրությունների միջոցով ազատելով կամ ճնշում գործադրելով դուք արդարություն եք ակնկալո՞ւմ Հայաստանի Հանրապետությունում։ Պարզ է որ բոլոր ինստիտուտները Նիկոլ Փաշինյան ուզուրպացրել է։ Ես մի քանի ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասեցի որ այսպես գնա դուք կաթողիկոսի պաշտոնի վրա էլ եք հավակնություններ ունենալու։ Իմ վատ կանխատեսումները փաստացի արդարացվեց»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը


    Գագիկ Խաչատրյանը դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն. Պաշտպանական թիմ


    2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ


    Դատարաններին սպառնում են, պատգամավորների խոսափողներն են անջատում. Աբրահամյան


    Առաջարկվում է երկարացնել ԼՂ տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները


    Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Մուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն


    Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին


    Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը


    Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը․ ՌԴ ԱԽ


    Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին․ բացահայտում

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]