Foto

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն կա վստահության խնդիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։

«Ես հավատացած եմ, որ մենք հեշտությամբ կարող ենք լուծել ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները և հակասությունները երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ միջազգային օրենքը հիմք կհանդիսանար համաձայնագրի համար, որով կհարգվեին իրանցի ժողովրդի իրավունքները, սակայն, ըստ Փեզեշքիանի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչացրեց դիվանագիտական ջանքերը։ «Մենք խնդիր չենք տեսնում բանակցությունների վերսկսման մեջ: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն իմ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի դեմ սիոնիստական վարչակարգի՝ Իսրայելի վայրագությունների պատճառով մենք այժմ կանգնած ենք ճգնաժամի առաջ, մարդիկ կանգնած են ճգնաժամի առջև, որը պետք է հաղթահարեն….», – ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ իսրայելական հարվածներից բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։