Foto

Բաքվում շիաներից խլել են դրոշներն ու անարգել այն. Վարդան Ոսկանյան

Գրեթե ամեն առիթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Արցախում հայրերիս կողմից մահմեդական սրբությունների նկատմամբ, իբր, անհարգալից վերաբերմունքի մասին։ Այս մասին գրել է Վարդան Ոսկանյանը.

«Ինչպես համարյա ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում Բաքվի բռնապետի նման բարբաջանքները նույնպես շինծու են և արհեստական։ 

Հենց այսօր արհեստածին Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել է շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները, որոնք նվիրված են շիաների երրորդ իմամ Հուսեյնի ողբերգական նահատակությանը։ 

Ամենաբիրտ, անհարգալից և կոպիտ ձևով ոչ միայն արգելվել են կրոնական արարողությունները, այլ նաև շիա հավատացյալներից խլվել և անարգվել են նույնիսկ Աշուրայի սգո դրոշները, ինչն ուղղակի սրբապղծություն է»։