Foto

Թրամփը Պուտինին պրոֆեսիոնալ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին պրոֆեսիոնալ է անվանել։

Ըստ Թրամփի, նրանք շատ են խոսում պատժամիջոցների մասին։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Պուտինը «գլուխ է հանում» պատժամիջոցներից, սակայն Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները «ցավոտ են»։

«Այո, ես շատ եմ խոսում պատժամիջոցների մասին։ Նա հասկանում է, որ դրանք կարող են (կիրառվել)... Նա պրոֆեսիոնալ է», - ասել է Թրամփը։