Foto

Կիևին դաժան հատուցում է սպասվում․ Economist

Կիևին դաժան հատուցում է սպասվում այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հակակրանք ունի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ, թուլացրել է Կիևի ռազմական աջակցությունը։ Այս մասին գրել է բրիտանական The Economist ամսագիրը։

«Ուկրաինան հայտնվել է դաժան հաշվեհարդարի առջև. որքան քիչ զենք ստանա, այնքան շատ մարդ և տարածքներ կկորցնի», - նշված է հոդվածում:

Հոդվածի հեղինակը նշել է, որ Կիևին ամերիկյան աջակցությունը թուլանում է։ Եվ դա կարող է պայմանավորված լինել Զելենսկու նկատմամբ Թրամփի անձնական հակակրանքով։