Foto

Վարդանյանը ընդդիմությանը խորհուրդ է տալիս ՀԷՑ-ի նախագծի հարցով դիմել Սահմանադրական դատարան

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունվող օրենսդրական փոփոխությունները։

Անդրադառնալով այդ օրինագծերի սահմանադրականության վերաբերյալ ընդդիմության քննադատություններին, նա նշեց. 

«Սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է ՍԴ-ն։ Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, իսկ եթե կարծում եք՝ սահմանադրականության խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրականության շրջանակներում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասաց նա։