Foto

Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ ու ՔՊ–ականին դուրս կանչեց

ԱԺ-ում կրքերը լարվեցին։ Հովիկ Աղազարյանին 1 օրով նիստերի դահլիճից դուրս հրավիրեցին։


ՔՊ- ից վտարված Հովիկ Աղազարյանը այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին՝ ասաց, որ այս ամենի տակ իրականում մեկ նպատակ կա՝ հեռանալ Ռուսաստանից, մոտենալ Արեւմուտքին, որն առաջին հերթին Թուրքիան է, ապա ամբիոնից Ռուսաստանին խնդրեց, որ չտրվի մեր իշխանությունների սադրանքներին: Ելույթից հետո ՔՊ-ականները դիվոտեցին, տեղից ռեպլիկներ արեցին, ամենաակտիվը Արման Եղոյանն էր, նրանց պատասխանեց Աղազարյանը, տեղից ջրի շիշը շպրտեց Եղոյանի ուղղությամբ, սակայն դիպավ Տիգրան Պարսիլյանին, լեզվակռիվը ձեռնամարտի կվերածվեր, եթե չմիջամտեին «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Աղազարյանին եւ զրկեց մեկ օրով նիստին մասնակցել։