Foto

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա։ Այս մասին որոշում ընդունվեց Կառավարության նիստում։

Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ–ի ու դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։ Իրանական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի և այլնի համար։