Ադրբեջանին որևէ մեկը չի պատժելու, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, և առավել ևս ոչ էլ որևէ ուժային կենտրոն արևմուտքից։ Համենայնդեպս ոչ այնպես, ինչպես հայկական միջավայրում շատերին թվում է` ուժային ներգործության միջոցով։
Ադրբեջանին պատժող միայն մեկը կար։ Մեկը, որն իր հետ գտնվում էր ուժային խաղի մեջ։ Մեկն, ով Ադրբեջանին ռազմավարորեն հիմնական հակակշռողն ու զսպողն էր` Արցախի աշխարհագրության արդյունավետ վերահսկողության շնորհիվ։ Եվ այդ մեկի միջոցով
վերոնշյալ մեծ խաղացողների կողմից Ադրբեջանին "պատժելն" առավել նպատակահարմար կարող էր թվալ` հաշվի առնելով տարածաշրջանում մեծերի ու փոքրերի դիրքավորում/հակադիրքավորում կառուցվածքային կոնֆիգուրացիան։
Ի վերջո, նման բարդ ոչարևմտյան էկոհամակարգերում մինիմատերալ միջնորդավորված գործողություններն ու սիտուատիվ ալայնմենթներն առավել աշխատող մեխանիզմ կարող էին լինել. Բալանսավորված տարածաշրջանային աշխարհակարգ չբալանսավորված բազմաբևեռ հակամարտային միջազգային հարաբերությունների համակարգում։
Բայց ավաղ` այդ մեկն ինքն է Ադրբեջանի գեոպոլիտիկաի սպասարկող բաղադրիչ դարձել ու ուժային բալանսը հավանաբար անվերադարձ խախտվել է հոգուտ Ադրբեջանի, որն իրեն արդեն էլ փոքր չի դիտարկում և պարտադրում է մեծերին իրեն այդպես էլ չընկալել ու չվերաբերվել։