Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված և շարժական կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը։
«Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,–ասված է հաղորդագրության մեջ։