ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար:
«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։
Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել էր նա:
Դա արվել է այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր Երևանում կայանալիք երթի մասին՝ երկրում տեղի ունեցած անարդարությունների և անօրինականությունների դեմ: Նա քաղաքացիներին կոչ էր արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու մոտ: Այնտեղից ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավայր։