Foto

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր:

1008.jpeg (254 KB)

«Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր»,- ասվումէ  հաղորդագրության մեջ:

1009.jpg (207 KB)