ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը քննադատեց ՀԷՑ-ի պետականացման գործընթացի հրատապ քննարկումը՝ ուղղելով կոշտ հարցեր ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։ Նա շեշտեց, որ «ռազմավարական նշանակության հարցը» ներկայացվել է քննարկման՝ առանց հիմնավորված հրատապության, մատնանշելով, որ գործընթացը փաստացի «հեծ խլելու» փորձ է․ «Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել», - հայտարարեց Գրիգորյանը։ Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ խնդիրները, որոնք երկար տարիներ գոյություն ունեն, հենց այսօր են դարձել հրատապ։ Մանրամասն՝ տեսանյութում։