Ինձ չսովորացնեք՝ ես ոնց քվեարկեմ։ Այսպես արձագանքեց այսօր՝ հուլիսի 1–ին, Ազգային ժողովի մուտքի մոտ ՔՊ–ական պատգամավոր Արփի Դավոյանը ակցիայի մասնակիցներին, որոնք պատգամավորին հարց ուղղեցին՝ «բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»:
Նշենք, որ ակցիան կազմակերպել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։
Այս հարցը ներռված է այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Ավագանու անդամները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում են. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»: