Foto

Հոգևորականներն ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հոգևորականներն իր հետ պրոբլեմ չունեն, նրանց պրոբլեմը Աստծու հետ է։

«Ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը, եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ-ից։

«Եկեղեցականները իրենց գործողություններով հայտնվել են օպերատեիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- ասել է նա։