Foto

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` հունիսի վերջին նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է Trend-ը։

Հաղորդվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին, որի ժամանակ ռուս իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել էին ադրբեջանցիներ։

Ինչպես նշում են գործակալության աղբյուրները, ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը չի տեսնում Օվերչուկի կամ որևէ այլ ռուս պաշտոնյայի՝ երկիր այցի նպատակահարմարությունը։

Հունիսի 27-ին ԱԴԾ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում գտնվող՝ ադրբեջանցիների տներում։ Գործողության արդյունքում սպանվել է երկու ադրբեջանցի, կան ձերբակալվածներ։

Աղբյուրը՝ Lurer.com