Foto

Վիզա տրամադրելիս դիտարկվում են բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու անձանց, որոնց մուտքն ԱՄՆ չի կարող արտոնվել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է՝ վիզայի դիմումները քննելիս իրենք դիտարկում են առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու այն անձանց, որոնց մուտքը Միացյալ Նահանգներ չի կարող արտոնվել, այդ թվում՝ ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված նկատառումներով։

«2019 թ․ սկսած՝ ներգաղթային և ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներից Միացյալ Նահանգները պահանջում է դիմումներում ներառել սոցիալական հարթակներում իրենց էջերի տվյալները»,- հայտնում են դեսպանատնից։