Foto

Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը, Փաշինյանն ամեն օր սպառում է քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունները․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը, Փաշինյանն ամեն օր սպառում է քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունները:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

«Սամվել Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը, կամ կարող ենք ականատես լինել հայկական նոր ֆենոմենի ծնունդին։ Դրա համար բացի կապիտալից, պետք է ձևավորի քաղաքական առաջնորդություն և ունենա այլընտրանքային քաղաքական ծրագիր։

Կարապետյանը, միգուցե իր կամքից անկախ, դարձել է ազգային դիմադրության խորհրդանիշ։ Փաշինյանն ամեն օր, ամեն նոր քայլով սպառում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու հնարավորությունները։ Եթե քաղաքական ուժեր առաջնորդությամբ համաժողովրդական շարժում չգեներացվի, ժողովրդական անկառավարելի ընդվզում է լինելու»,- նշել է Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․