Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 24-ի ժամը 13:00-ից 16:05-ն ընկած ժամանակահատվածում վեց տարբեր ռուսական մարզերի ուղղությամբ արձակել են ևս 18 անօդաչու թռչող սարք։
Ըստ գերատեսչության՝ բոլոր դրոնները խոցվել կամ հաջողությամբ որսվել են։ Ամենաշատ հարձակումները եղել են Վորոնեժի մարզի վրա՝ 7 անօդաչու։ Ուլյանովսկի մարզի երկնքում խոցվել է 5 սարք, Պենզայի և Կուրսկի մարզերում՝ յուրաքանչյուրում 2-ական, իսկ Բելգորոդի և Սարատովի մարզերում՝ մեկական։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև Ուկրաինայից արձակված «Նեպտուն» հրթիռի մասին, որը ևս խոցվել էր ՀՕՊ համակարգերի կողմից։