Գյումրու «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ թիմը կղեկավարի Արսեն Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մարզչական շտաբում ընդգրկված են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր։ Մինչ նոր նշանակումը նա զբաղեցնում էր ակումբի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։