«Մեծ թուրան»-ի մասին դատողություններ անելիս, պարզապես հարկ է գիտակցել, որ դրա էությունը թուրքական խորքային պետության պարագայում ամբողջությամբ չի բացահայտվել և չէր էլ կարող բացահայտվել: Այնուամենայնիվ, նկատելի է, որ ակնհայտ ագրեսիայից Թուրքիան և Ադրբեջանն անցել են սողացող ագրեսիայի՝ համեմված հրապարակավ արտահայտված ագրեսիայի սպառնալիքով: Նախ, Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ 44-օրյա պատերազմն իր անմիջական ներգրավմամբ է նախաձեռնվել, իսկ լրատվամիջոցներով անարգել տարածում է թուրանի քարտեզը, որում Սյունիքը ներկայացված է իբրև թուրանական տարածք՝ «Զանգեզուր» անվանումով: Ադրբեջանին սահմանազատման-սահմանագծման էպոպեան բացարձակապես չի հետաքրքրում, այն ընդամենը անցումային զբաղմունք է սողացող ագրեսիայի արդյունքները ամրագրելու համար: