Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երկրի խաղաղ միջուկային օբյեկտներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հասցված հարվածների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ գերատեսչությունը դաժան ռազմական ագրեսիա է որակել և դատապարտել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներն Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին: