Foto

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ի ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։