Foto

Ակումբային ԱԱ․ «Ինտեր»-ը հաղթել է «Ուրավա»-ին

«Ինտեր»-ը 2:1 հաշվով հաղթել է «Ուրավա»-ին Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում, հայտնում է armsport.am-ը:

11-րդ րոպեին հաշիվը բացել է «Ուրավա»-ի կիսապաշտպան Ռեմա Վատանաբեն: 78-րդ րոպեին «Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում կիսապաշտպան Վալենտին Կարբոնին խփել է հաղթական գոլը «սև-կապույտների» համար:

«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկում։

«Ինտեր»-ը երկու խաղից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է E խումբը: «Ուրավա»-ն առանց միավորի զբաղեցնում է խմբի վերջին՝ չորրորդ հորիզոնականը:

Հունիսի 26-ին «Ինտեր»-ը կմրցի «Ռիվեր Փլեյթ»-ի հետ, իսկ «Ուրավա»-ն կհանդիպի «Մոնտերե»-ի հետ: