Foto

Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում

Tert.am Life-ը հետևել է, թե հայ հայտնիներեն այս շաբաթ Ինստագրամում ինչ հրապարակումներ են արել: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյան ինստագրամյան իր էջում սիրելիի հետ նոր լուսանկարներ է հրապարակել:

«365 օր մեզ հետ: Սիրո, աճի և հիշողությունների մեկ տարի»,- հրապարակմանը կից գրել է նա:

Հիշեցնենք՝ Մոնիկա Գրիգորյանը նշանադրվել է 2024 թվականին:

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն Ինստագրամում կիսվել են Համբուրգում կայացած համերգի լուսանկարներով:

«Համբուրգի հայեր ջան,
շնորհակալ ենք ձեզ աննկարագրելի ջերմ ընդունելության համար:
Մնացեք միշտ այդքան համախմբված ու սրտաբաց
Մեզ համար մեծ պատիվ էր ձեզ համար երգել»,- լուսանկարներին կից գրել է Միհրան Ծառուկյանը:

Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում Լոնդոնից լուսանկարներ է հրապարակել և կից խոստովանել.

«Ո՛չ, ես հաստատ Լոնդոնում չեմ ապրելու, չնայած ո՞վ գիտի, երբեք մի՛ ասա երբեք»:

«Մի քանի ժամ հրաշալի Բուդապեշտում»,- ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Սոնա Մաթևոսյանն ու Բուդապեշտից լուսանկարներ հրապարակել:

Դերասանուհի Ելենա Վարդանյանը սոցցանցերի իր էջերում Եկատերինբուրգից հրապարակում է արել: Նա այցելել է Սուրբ Թագավորական ընտանիքի թանգարան։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել: