Ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը՝ մտնել Եվրամիության կազմ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ վերջին շրջանում առևտրաշրջանառությունը երկու երկրների և ԵԱՏՄ-ի հետ նվազել է։
«Վաղը Բրյուսելում ձեզ (Հայաստանին – խմբ.) ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է», – նշել է նա։
Աղբյուրը՝ 24news.am