Սամարայի մարզում ՍՈՎ-ի մասնակցի մայրն ի սկզբանե չի կարողացել ստանալ նախատեսված «գերեզմանային» վճարն ու կորցրած կերակրողի նպաստը՝ փաստաթղթերում ծննդյան ամսաթվերի խառնաշփոթի պատճառով, տեղեկացնում է մարզային դատախազությունը։
Զինվորի ծննդյան վկայականում, անձնագրում և մահվան վկայականում տարբեր ամսաթվեր էին նշված, ինչի հետևանքով ընտանիքը զրկվել էր սոցիալական վճարներից։ Դատարանն այժմ բավարարել է ընտանիքի պահանջը՝ ծննդյան գրանցման սխալը շտկելու համար, և գործընթացը վերսկսվել է։
Նմանատիպ դեպք ավելի վաղ գրանցվել էր նաև Պերմում, երբ ՍՈՎ-ի մասնակցի այրին վճարներն ստացել էր միայն դատախազություն դիմելուց հետո։