Foto

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին,
◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին,
◾️ Կենտրոնում չի գերազանցել,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին,
◾️ Նոր Նորքում՝ հունիսի 13-ին և 15-ին,
◾️ Շենգավիթում չի գերազանցել,
◾️ Արաբկիրում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։