Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին երկու ժամվա ընթացքում նոր հարվածներ են հասցրել Թեհրանի տարածքում գտնվող թիրախներին։
Իսրայելի բանակը երկու ժամ առաջ իր պարսկերեն X հաշվում հայտարարել է հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին։ Դրանից առաջ այն Թեհրանի հարավ-արևմուտքում գտնվող թաղամասի բնակիչներին զգուշացրել էր տարհանվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածում են Խոջար ռազմական բազայում գտնվող հրթիռային գործարանին, որին նրանք արդեն հարվածել էին անցյալ տարվա հոկտեմբերին։
Reuters-ը նաև հրապարակել է սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութի կադր, որը ցույց է տալիս Թեհրանում Իսրայելի հարվածից հետո բռնկված հրդեհը։