Foto

Փաշինյանն ասել է՝ այնպիսի փաստեր է ջրի երես հանելու, որ եկեղեցին ընկրկի․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` իշխանությունների եկեղեցու դեմ անխնա պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Ըստ նույն լուրերի` Փաշինյանը թիմակիցներին ասել է թեման տաք պահեն ու խոստացել, որ այնպիսի փաստեր է ջրի երես հանելու, որ եկեղեցին ընկրկի, անի այն, ինչ կասի իշխանությունը, միայն թե, կոմպրոմատներ չհանրայնացվեն։


Այսպիսով՝ ասում են, թե Փաշինյանը որոշել է երեկվանից ազդարարված ճակատամարտի մեկնարկը տալ եկող շաբաթվանից սկսած, ասել է՝ «բարով-խերով գնամ Թուրքիա գամ, հետո իրանց կասեմ` փիղն ինչ թռչուն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Իրավունք»   թերթի՝ 18․ 06․ 25 թ