ԱՄՆ հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ Թեհրանը «ակտիվորեն չի ձգտել միջուկային զենք ստեղծելուն»: Այդ մասին հայտնել է հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
CNN-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելն իրանին հարվածելը հիմնավորում էր հենց նրանով, իբր այդ երկրում միջուկային զենք կարող էր ստեղծվել: Սակայն ամերիկյան հետախուզությունն իր գնահատականներում եկել է եզրակացության, որ Իրանն այդքան էլ ակտիվ չէր միջուկային զենքի ստեղծման գործում: Նաև կարծում են, որ այդպիսի զենք ստեղծելու, դրանով համապատասխան թիրախներ խոցելու համար Իրանին մոտ 3 տարի էր հարկավոր: