Foto

Ռուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնին

Սանկտ Պետերբուրգի բորսայում բենզինի գներն աճել են և հունիսի 16-ի առևտրի արդյունքում թարմացրել տարվա առավելագույն ցուցանիշները։ Աի-92 տեսակի բենզինը թանկացել է 1.6%-ով՝ հասնելով 61 412 ռուբլու, իսկ Աի-95-ը՝ 1.36%-ով՝ հասնելով 63 885 ռուբլու մեկ տոննայի դիմաց։


Գների աճը պայմանավորված է ինչպես արձակուրդային սեզոնի պահանջարկով, այնպես էլ մի շարք նավթավերամշակման գործարաններում երկարաձգված վերանորոգումներով։ Մայիսին բենզինի արտահանումը կտրուկ նվազել է՝ տարեկան կտրվածքով գրանցելով 47% անկում։

Չնայած դրան՝ մասնագետները շեշտում են, որ երկրում բենզինի պաշարները բավարար են, և հաշվի առնելով, որ անօդաչու հարվածները ՆՎԳ-ներին դադարել են, նոր սուր վառելիքային ճգնաժամը քիչ հավանական է, հայտնում է Лента.ру-ն։

lurer.com