Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։
«Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։
Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում հունիսի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք սկիզբ առան ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից քաղաքի կենտրոնում իրականացված խուզարկությունից։ Այնտեղ տեղի էր ունենում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու լայնածավալ գործողություն:
Աղբյուրը՝ shantnews.am