Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։