Foto

Պակիստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայտնել է, որ Իսրայելը «լուրջ սպառնալիք է ներկայացնում աշխարհին»

Պակիստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայտնել է այն «լուրջ սպառնալիքի մասին», որը ներկայացնում են Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցվող իսրայելական հարվածները, տեղեկացրել է Mehr-ը։

ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ասիմ Իֆթիհար Ահմադը վճռականորեն դատապարտել է Իսրայելի «չարդարացված եւ անօրինական ագրեսիան» Իրանի դեմ՝ հաստատելով, որ Իսլամաբադը համերաշխ է Իրանի կառավարության եւ ժողովրդի հետ։ Ի պատասխան Իրանին Իսրայելի հասցրած հարվածների՝ ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցչությունը հրապարակել է հայտարարություն, որտեղ նշվել է, որ Պակիստանը «վճռականորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի չարդարացված եւ անօրինական ագրեսիան»։

«Պակիստանը համերաշխ է Իրանի եղբայրական ժողովրդի հետ։ Մենք մեր կարեկցանքն ու ցավակցություններն ենք հայտնում մարդկանց զոհվելու եւ վնասի առիթով, որը պատճառվել է այդ հրեշավոր հարձակման հետեւանքով»,- նշվել է հայտարարությունում։