Այս ամիս ավելի վաղ Սպիտակ տունը հանձնարարելէր պաշտպանության նախարարությանը եւ NASA-ինմանրամասն տեղեկություններ հավաքել SpaceX-իմիլիարդավոր դոլարների պայմանագրերի մասին՝նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր ԻլոնՄասկի միջեւ հրապարակային վեճից հետո, Reuters-ին հայտնել են հրամանին ծանոթ չորս անձինք։
Աղբյուրների խոսքով՝ ստուգման շարունակման հետմեկտեղ, վարչակազմը հանձնարարել էգործակալություններին մանրակրկիտ ուսումնասիրելՄասկի պայմանագրերը՝ գործարարի եւ նրաընկերությունների դեմ հնարավոր պատասխան միջոցներին նախապատրաստվելու համար։
Ինչպես հինգաշբթի տեղեկացրել էր Reuters-ը, Պենտագոնի պաշտոնյաները միաժամանակքննարկել են Մասկի տիեզերական եւ արբանյակայինընկերության՝ SpaceX-ի դերի նվազեցմանհնարավորությունը ԱՄՆ նոր հավակնոտ հրթիռայինպաշտպանության համակարգում։
Reuters-ը չի կարողացել պարզել, թե արդյոքՍպիտակ տունը մտադիր է չեղարկել SpaceX-իկողմից ներկայում կնքված մոտ 22 մլրդ դոլարիդաշնային պայմանագրերից որեւէ մեկը։
Սակայն սա վկայում է այն մասին, որ վարչակազմըկատարում է Թրամփի սպառնալիքը, որը նա հնչեցրելէր Մասկի հետ անցյալ շաբաթվա վեճի ժամանակ՝Մասկի բիզնեսները եւ ձեռնարկությունների սուբսիդիաները փակելու մասին։
Սպիտակ տան ներկայացուցիչը չի պատասխանելՄասկի բիզնեսի վերաբերյալ գործակալությանհարցերին՝ ասելով, որ «Թրամփի վարչակազմըհանձնառու է բոլոր դիմումների եւ պայմանագրերիմանրակրկիտ դիտարկման գործընթացին»։
Իր հերթին, ՆԱՍԱ ներկայացուցիչը հայտնել է, որգործակալությունը «կշարունակի համագործակցելարդյունաբերական գործընկերների հետ՝ տիեզերքի ոկորտում նախագահի նպատակներին հասնելուհամար»։
Հրամանին ծանոթ անձինք նշել են, որ պայմանագրի վերանայումը նպատակ ունի վարչակազմին տալ արագ գործելու հնարավորություն, եթե Թրամփը որոշի միջոցներ ձեռնարկել Մասկի դեմ, որը մինչեւ վերջերս նախագահի ավագ խորհրդականն էր եւ կառավարության արդյունավետության եւ ծախսերի կրճատման դեպարտամենտի (DOGE) ղեկավարը։