Իրանի «Ճշմարիտ խոստում III» պատասխանգործողությամբ հարված է հասցվել է Իսրայելի երեքավիաբազաների, որոնք օգտագործվել են որպեսԻրանի վրա հարվածների մեկնարկային հարթակներ, հայտնել է Իսլամական հեղափոխությանպահապանների կորպուսի հրամանատարի գլխավորխորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին, հաղորդել է Tasnim-ը։
Ուրբաթ երեկոյան պետական հեռուստատեսությամբելույթ ունենալով՝ գեներալ Վահիդին ասել է, որ«Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում միքանի իսրայելական թիրախներ են հարվածվել։
«Նեւաթիմ» եւ «Օվդա» ավիաբազաները, որտեղտեղակայված են Իսրայելի հրամանատարականկենտրոնը եւ ռադիոէլեկտրոնային պայքարիկենտրոնը, Իրանի թիրախ են դարձել, նշել էգեներալը՝ ավելացնելով, որ երկու բազաներնօգտագործվել են որպես Իրանի դեմ ագրեսիայիաղբյուրներ։
Գեներալ Վահիդիի խոսքով՝ Իսլամականհեղափոխության պահապանների կորպուսի կողմիցթիրախավորված այլ թիրախների թվում էին ԹելԱվիվի մոտ գտնվող «Թել Նոֆ» ավիաբազան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւԹել Ավիվում գտնվող արդյունաբերական եւռազմական կենտրոնները:
Գործողությունը պլանավորողները դիտարկել ենընդհանուր առմամբ ավելի քան 150 թիրախ, որոնցհարվածել են մի քանի փուլով, ավելացրել է նա:
Գեներալն ասել է, որ Իսրայելը լուրջ վրիպում է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի վրա, եւ նախազգուշացրել է, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն դրա հետեւանքներին։