Foto

Մեծ պատերազմի վտանգը դառնում է իրական․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ամենայնի իրադարձությունները զարգանում են ամենավտանգավոր սցենարով։ Մեծ պատերազմի վտանգը դառնում է իրական․․․»։

«Իրանը արձագանքեց՝ հարված հասցնելով Իսրայելին բալիստիկ հրթիռներով: Համոզված չեմ, որ կհետևեն նոր հարվածներ: Եթե լինեն նոր հարվածներ, կնշանակի, որ Իրանի ռազմական ղեկավարությունը ընդունել է այն որոշումը, որի մասին գրել էինք ժամեր առաջ:

Այդ դեպքում Իսրայելի պատասխան հարվածը կլինի շատ ավելի հուժկու, քան նախորդներն էին և, ամենայն հավանականությամբ, կմիանան ԱՄՆ և գուցե նաև նրա դաշնակիցների զինվաժ ուժերը: ԵՎ ԱՅԴ ԿՆՇԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ…

Ենթադրություններ ունեմ նրա ընթացքի և արդյունքի մասին, սակայն դրանք դեռ չեմ հրապարակայնացնի…»։

«Սկզբից Թրամփը զգուշավոր էր արտահայտվում, քանի որ մտավախություն ուներ, որ Ռուսաստանը կարող է պատրաստության բերի իր հարվածային միջուկան զենքը: Երբ տեսավ, որ այդ տեղի չի ունենում, սկսեց արտահայտվել ավելի բաց: Այժմ, չեմ բացառում, որ նա կարող է կանաչ լույս վառել Իսրայելի առջև հարվածների նոր ալիքի համար, շատ ավելի լայնածավալ: Համոզված եմ, որ Իսրայելը քննարկում է ԱՄՆ-ի հետ Իրանի ներկայիս կառավարական համակարգի հիմնաքանդման հարցը: Թրամքի որոշումներով պայմանավորված կլինեն հետագա զարգացումները…»;