Իրանի Պարսիան շրջանի նավահանգստի նավամատույցում հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով 10 առևտրային նավ է այրվել:
Ինչպես հայտնում է Tasnim-ը, դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, լրացուցիչ և պաշտոնական տեղեկություններ կհրապարակվեն մանրակրկիտ հետաքննությունից հետո։
Աղբյուրը՝ tert.am