«Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունները պատրաստ խմբակցությունում են, երբ սկսվի իմպիչմենթի գործընթաց՝ ամբողջությամբ այդ ստորագրություններով պատրաստ ձևաթուղթը կփոխանցվի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմն» ունի 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որպեսզի գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորրագրություն։ Մենք մեր գործընկերների հետ բանակցություններում փորձեցինք հասկանալ՝ կա՞ այդ 2 ստորագրությունը, որպեսզի գործընթացը սկսենք։ Դժբախտաբար դա դեռ չունենք։
Կա մոտեցում, որ եթե անգամ լի՝ նաև պարոն Մամիջանյանն է այդ մասին նշում, որ այս պահին դեռ խետք չէ խորհրդարան մտնել, ակնկալելով ևս 18 կամ ինչ որ քանակությամբ քվե, գործընթացը լիարժեք սկսելու համար»։
Սաղաթելյանն ընդգծեց, որ թեև ձևաթուղթը չի հրապարակում, բայց այդ ստոևագրություններն առկան են։ «Գործընթացը սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել, դա հրապարակային հայտարարություն է, ու մեր խոսքն արժեք ունի, պատրաստ են գործընթացը սկսել այդ թվում՝ այն թեկնածուով, որ առաջադրել է ՀՀԿ-ն։ Այստեղ հարցն այն է, թե մեզ ինչ է պետք՝ գործընթացի արդյունք, թե 34 ստորագրություն։ ՀԻմա պետք է ջանք գործադրել և ապահովել ևս 2 ստորագրություն, որ հարմար պահի մտնենք խորհրդարան և ապա հավելյալ ստորագրություններ՝ 18 ստանալ, որ գործընթացը հաջողությամբ հասցնենք ավարտին։ Մենք պատկերացնում ենք, որ դա կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի, համաժողովրդական ճնշման արդյունքում։ Այդտեղ էլ մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ, պարզապես պետք է հասկանալ՝ ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, որովհետև այս պրոցեսի մեջ պետք է հասկանալ, թե երբ է գործընթացը վերածվելու փողոցային պայքարի, որովհետև մենք շարունակում ենք պնդել, որ առանց էդ պայքարի հնարավոր չի գործընթացն ավարտին հասցնել»,-ասաց Սաղաթելյանը։